Saturday, 11 05 2024
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը
17:50
Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին ամրաշինական աշխատանքներ է սկսել

Երևանցիների դարդ ու ցավը իմ դարդ ու ցավն է․ Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին հուզող խնդիրների մասին. «Ազատություն»

Միկոյանի արձանի տեղադրումից մինչև վճարովի ավտոկայանատեղիներ ու տարվա մեջ մի քանի անգամ ասֆալտապատվող փողոցներ: Երևանցիներին հուզող այս թեմաներով այսօր «Ազատություն»-ը խոսել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, ով Շենգավիթ համայնքում շրջայցի էր դուրս եկել:

Քաղաքացիական ընդվզումից հետո Միկոյանի արձանի տեղադրման թեման կարծես մարեց: Այսօր դեռևս հստակ պատասխան չկա՝ տեղադրվելո՞ւ է ի վերջո այն, թե՞ ոչ: Այս հարցն ուղղեցինք նաև քաղաքապետին, ով նախ հրաժարվեց պատասխանել` նշելով, որ բազմիցս է անդրադարձել այդ թեմային: Երկրորդ անգամ նույն հարցը հնչեցնելուց հետո Մարգարյանը անորոշ պատասխան է տվել․ – «Բազմիցս պատասխանել եմ, իմ կարծիքով բոլորդ լսել եք դրա մասին, Երևանի քաղաքապետարանը, Երևանի ավագանին ընդամենը տվել է իր համաձայնությունը: Համաձայնությունը տալուց հետո, երբ որ կփորձեն այդ արձանը տեղադրել, այդ ժամանակ արդեն միջնորդները, բարեկամները իրենց մասնակցությունը կունենան»:

Չնայած մայրաքաղաքում չեն դադարում բողոքի ցույցերը կարմիր գծերի ու վճարովի ավտոկայանատեղիների դեմ, այդուամենայնիվ քաղաքապետն այս հարցում անդրդվելի է: Պնդում է, թե դրանք պարտադիր պետք է լինեն. – «Ես չեմ ուզենա էդ հարցերին շատ անդրադառնալ, քանի որ դա իրենց անձնական կարծիքն է, բայց մեր քաղաքը գնում է դեպի զարգացման, և մենք բոլորս միասին պետք է կարողանանք ստեղծենք էդ հարմարավետությունը և այն մոտեցումները, որը ամբողջ զարգացած երկրների զարգացած քաղաքներում կա»:

…. Նրանից հետաքրքրվել են, թե ինչու քաղաքապետի պաշտոնը ստվերեց՝ թաղապետ եղած տարիներին իր հասցեին հնչող միայն դրական կարծիքները․ – «Ես էդքան էլ էդ կարծիքին չեմ, բայց ամեն դեպքում պետք է հարցնեք երևանցիներին, և ես միշտ հայտարարել եմ, որ ես երևանցիների կողքին եմ և իրենցից մեկն եմ, իրենց դարդ ու ցավը իմ դարդ ու ցավն է և ես ապրում եմ նաև իրենց խնդիրներով»:

 

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում