Միլթոն Մբելեն՝ հարուստ ձեռներեցը Հարավաֆրիկյան Հանրապետությունից, միաժամանակ ամուսնացել է 4 կանանց հետ`խախտելով այդ երկրի օրենքներն ու ավանդույթները, որոնք թույլ են տալիս բազմակնությունը:
Այս մասին երկուշաբթի օրը գրում են արտասահմանյան ԶԼՄ-ները՝ հղում անելով BBC-ին:
Իր որոշումը 44-ամյա փեսան բացատրել է նրանով, որ հարսանիքները թանկ են, և նա միջոցներ չունի 4 առանձին միջոցառումների համար: Նա նաև պատմել է, որ սկսել է գումար հավաքել 2007 թվականից և հինգ տարի անց կարողացել է կուտակել համապատասխան գումարը:
Մբելեն վստահեցնում է, որ սիրում է իր բոլոր չորս կանանց և պատրաստ է նրանց հավասարապես քնքշանք տալ: Նրա մատնեմատին կա միանգամից 4 ամուսնական մատանի`ի նշան նրա հավատարմության:







































