Sunday, 14 06 2026
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ

«Ինչ-որ մարդիկ «Նաիրիտ»-ի սնանկացման հաշվին գերշահույթ են ապահովել». նախկին տնօրեն

«Նաիրիտ» ընկերության աշխատակիցներն այսօր բողոքի ցույցի էին դուրս եկել ՀՀ նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով իրենց՝ արդեն երկար ժամանակ չստացած աշխատավարձը: Ընկերության 2005-2007 թթ. տնօրեն Կարեն Իսրայելյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում բողոքի հիմնական պատճառը համարել է ոչ թե աշխատավարձը, այլ անորոշությունն ապագայի նկատմամբ: «Իհարկե, կան աշխատավարձի պարտքեր, բայց նրանք պահանջում են աշխատանք, չեն ուզում տանը նստել և պահանջել թոշակ: Այդպես մինչև ե՞րբ»,- ասել է Կարեն Իսրայելյանը: Ըստ նրա՝ ողջ խնդիրը «Նաիրիտ»–ի կառվարման մեջ է: «2002 թ. «Նաիրիտ»–ը տրվեց կառավարման հնդկական ընկերության, որը եկավ, առանց ներդրումների, վերցրեց հզորությունները, օգտագործեց և թողեց-գնաց»,- «Նաիրիտ»–ի վերջին ժամանակների պատմությունը պատմելիս նշել է նախկին տնօրենը՝ հավելելով, որ հնդկական ընկերությանը 8 ամսով այլ ընկերություն է փոխարինել, 2004-ից պարտքերի դիմաց ընկերությունն անցել է էներգետիկայի նախարարության ենթակայության տակ, և այդ ժամանակ «Նաիրիտ»–ը սկսել է աշխատել:

«2006-ի մայիս ամսին, արդեն եկամուտ կար: Գործարանն ինքն իրեն պահում էր, արդեն նախկին պարտքերը սկսեց փակել: 2007 թ. երբ բաժնետոմսերը վաճառվեցին բոլորովին անհայտ «Ռայնովիլ» ընկերությանը, նա սեփական միջոցներ չի դրել, բաժնետոմսերը վերցրել է կառավարությունից, դրել բանկում, ստացել 70 միլիոն դրամ փող, 30 միլիոնը տվել որպես «Նաիրիտ»–ի գումար, մնացած գումարի ճակատագիրն անհայտ է»,–ասել է Կարեն Իսրայելյանը: Ըստ նրա՝ «Ռայնովիլ» ընկերությունը պայմանագրով պարտավորվել է ներդրում անել, արտադրանք ավելացնել՝ նախապես ծրագիրը համաձայնեցնելով կառավարության հետ: Սակայն ոչինչ չի արել, իսկ կառավարությունը չի օգտվել պայմանագրով իրեն վերապահված՝ ձեռնարկությունը «Ռայնովիլ»-ից վերցնելու իրավունքից:

«Նաիրիտ»–ի նախկին տնօրենը նշել է, որ թեև պաշտոնապես ընկերության ունեցած պարտքը նշվում է 150 միլիոն դոլար, սակայն մասնագետների կարծիքով՝ այն կազմում է 350-360 միլիոն դոլար: ««Նաիրիտ»–ում վատ ղեկավար ունենալն ավանդույթ է»,- ասել է նախկին տնօրենը: Նա նշել է, որ ամեն ամիս չաշխատելը ընկերությանը 2 միլիոն դոլարի վնաս է տալիս, իսկ հայկական կաուչուկն ունի մեծ արժեք: Ինչ-որ մարդիկ, ըստ նրա, «Նաիրիտ»–ի սնանկացման հաշվին գերշահույթ են ապահովել: Ընկերության ղեկավարությունը, ըստ Կարեն Իսրայելյանի, վարում է քաղաքականություն՝ ի վնաս «Նաիրիտ»–ի: ««Նաիրիրտը» այսօր քայքայված վիճակում է, բայց կարելի է փրկել: Այսօր Նաիրիտի շուկայական գինը բավական բարձրացել է»,- ասել է նախկին տնօրենը: Իսկ փրկությունը, ըստ նրա, ձեռնարկությունն այլ ընկերության փոխանցելն է, որը արտադրանք կապահովի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում