Գրանադայի համալսարանի գիտնականներն ինֆրակարմիր լուսարձակման միջոցով ստեղծել են քթի ջերմային պատկերն ու ապացուցել, որ վախի կամ տագնապի դեպքում այն տաքանում է:
Հետազոտողները պնդում են, որ հենց անհանգստության աճն է հանգեցնում քթի ծայրի ջերմության բարձրացմանը: Այսինքն, եթե չեք ցանկանում մատնել ինքներդ ձեզ, ցած կախեք քիթը: Գիտնականների այս բացահայտումը կատարվել է կամավորականներին ջերմային տեսախցիկների միջոցով դիտարկելու շնորհիվ: Այս երևույթը ստացել է «Պինոկիոյի էֆեկտ» անվանումը:
Ըստ հետազոտողների՝ քթի ջերմության վրա ազդում է տրամադրությունը: Բացահայտվել է, որ ստելիս մարդու գլխուղեղի մեկուսացած կեղևը, որը պատասխանատու է մարմնի ջերմաստիճանի կարգավորման գործընթացում, փոխվում է: Իսկ այս դեպքում կեղևի աշխատանքի ու ջերմաստիճանի փոփոխության միջև առկա է բացասական հարաբերակցություն: Որքան բարձր է կեղևի ակտիվությունը, այդքան դանդաղ է ընթանում ջերմափոխանակման գործընթացն ու՝ հակառակը:










































