Նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլա Սարկոզին բավականին ժամանակ չուներ ընտանիքի հետ անցկացնելու կամ քաղաքականությունից բացի՝ ուրիշ այլ բանով զբաղվելու: Չնայած որ Նիկոլա Սարկոզիին այժմ մեղադրում են իր նախընտրական քարոզարշավի համար L’Oréal ընկերությունից անօրինական փողեր վերցնելու համար, նա իրեն լիովին ազատ մարդ է զգում:
Մի քանի պաշտոնական հանդիպումներից հետո Սարկոզին, ով այս տարի նշում է Կառլա Բրունիի հետ իր ամուսնության 4-րդ տարին, վազքով է զբաղվում թիկնապահների ուղեկցությամբ: Ֆրանսիայի նախկին նախագահը, կիսատաբատով, մարզահագուստով սկզբում վազել է քաղաքի փողոցներով, այնուհետև որոշել է հանգստանալ մաքուր օդում՝ Մոնսո այգում: Հոգնած քաղաքական գործիչը մեկնել է սև ավտոմեքենայով:
Միևնույն ժամանակ նախկին նախագահի որդին՝ Պյեռը, Մադրիդում էր, որտեղ հաջող հադես է եկել Sala Gabana 1800 ակումբում:
Նշենք, որ Սարկոզին գոհ տեսք ուներ, և թվում է, թե չէր էլ մտածում օրենքի հետ իր խնդիրների մասին:










































