1992 թվականին Էնթոնի Հոպկինսը «Օսկար» մրցանակ էր ստացել The Silence of the Lambs ֆիլմի համար: Սակայն այժմ դերասանը չի ուզում ոչ մի ընդհանուր բան ունենալ կինոակադեմիայի և նրա պարգևների հետ, չնայած որ Hitchcock ֆիլմի համար նրա դերը, ամենայն հավանականությամբ, կներկայացվի մրցանակաբաշխությանը, հաղորդում է Popcornnews-ը:
«Գիտեք, տանել չեմ կարողանում այն, թե ինչպես են քծնում հեղինակավոր մարդկանց, որոնք կարող են դեր խաղալ մրցանակը ստանալու համար, նշում է Էնթնին:- Սիրտս պարզապես խառնում է այդ տեսարանից: Սիրալիր լինել այդ մարդկանց հետ, գերել նրանց, սեթևթել նրանց հետ… Դե լավ էլի: Իմ գործակալը զանգահարում է ու ասում ինձ, որ ես պետք է սլանամ Նյու Յորք, քանի որ այնտեղ այս կամ այն մասին խոսակցություններ կան: Ես չեմ ցանկանում ներգրավվել այդ հրապարակայնության մեջ, քանի որ առաջին հերթին չեմ կարող դա անել, երկրորդ`դա ոչ մի նշանակություն չունի»:







































