Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ`Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը նոյեմբերի 27-30-ն այցելելու է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Բաքվում ԵՄ ներկայացուցչությունը:
Այցի ժամանակ Լեֆորը հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ: Այդ հանդիպումներում կքննարկվեն Ադրբեջանի ու ԵՄ-ի հարաբերությունների զարգացման հարցը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։






































