Դանիայի թագավորական թատրոնում չեղյալ է հայտարարվել երգչուհի էմի Ուայնհաուսի մասին բեմադրությունը այն բանից հետո, երբ հեղինակային իրավունքների պաշտպանոթյան գործակալությունը հետ է կանչել բեմադրության մեջ Ուայնհաուսի երաժշտությունն օգտագործելու թույլտվությունը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, գործակալությունը չի պարզաբանել՝ ինչու է նման որոշում կայացվել և «չի պատասխանում թատրոնի հեռախոսազանգերին»:
«Էմի» ներկայացումը հիմնված է երգչուհու հարցազրույցների, համերգային ձայնագրությունների, նամակների և նրա մասին թերթերի հոդվածների վրա: Այն գրվել է 11 դանիացի դրամատուրգների խմբի կողմից: Ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 30-ին Կոպենհագենում:
Էմի Ուայնհաուսը մահացել է 2011թ.՝ 27 տարեկանում: Նրա մահվան պաշտոնական պատճառը ալկոհոլի գերդոզավորումն է:








































