Հունաստանում գործադուլի պատճառով դեղատները 48 ժամով փակվել են: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով Դեղագործների ազգային միավորմանը:
Հաշվի առնելով, որ Հունաստանում դեղատները աշխատում են միայն աշխատանքային օրերին, չորեքշաբթին կդառնա առաջին օրը, երբ հնարավոր կլինի դեղ գնել՝ հանգստյան և գործադուլի 4 օրերից հետո: Այդ ողջ ժամանակահատվածում 4 միլիոնանոց Աթենքում կաշխատեն միայն հերթապահ դեղատներ:
Դեղագործները պետությունից պահանջում են կարգավորել EOPYY պետական ապահովագրական հիմնադրամի վճարումների հետ կապված իրավիճակը: Դեղատները դադարել են նաև թողարկել պետական հիմնադրամում վարկով ապահովագրված դեղերը: Տնտեսական անկման և մատակարարների, պետության, մանրածախ առևտրականների միջև վճարումային ճգնաժամի պատճառով երկրի դեղատներում նկատվում է դեղերի զգալի թերություն, այդ թվում՝ ծանր հիվանդների համար առաջին անհրաժեշտության դեղորայքում:










































