Tuesday, 23 06 2026
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ

Փարիզում հայկական երաժշտության շաբաթը մեկնարկել է Տիգրան Համասյանի կատարումներով (տեսանյութ)

Փարիզում նոյեմբերի 25-ին մեկնարկել է հայկական երաժշտության շաբաթը: Ֆրանսիացի երաժշտասերները հնարավորություն ունեն ունկնդրելու հայկական դասական երաժշտություն, ջազ, ժողովրդական գործիքների կատարումներ ու դրանք քննարկել երաժշտական քննադատների հետ հանդիպումների ընթացքում: «Սիտե դե Մյուզիք» երաժշտական սրճարանում կայացել է առաջին հանդիպում-ծանոթությունը հայ դաշնակահար, ջազմեն Տիգրան Համասյանի հետ` չնայած նա անձամբ ներկա չի գտնվել հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է Միջազգային ֆրանսիական ռադիոյի ռուսական ծառայությունը:

Ֆրանսիացի երաժշտասերները քննադատների հետ երեկ առավոտյան ունկնդրել են Տիգրան Համասյանի կատարումները, ծանոթացել նրա ստեղծագործությանը:

24-ամյա Համասյանին վիրտուոզ են անվանում նրա կատարման տեխնիկայի, ռիթմիկ ճշգրտության համար: Համասյանը ֆրանսիացի ունկնդիրներին հետաքրքրել է առաջին հերթին իր յուրօրինակությամբ` նա ջազի հետ ներդաշնակորեն միահյուսում է ավանդական հայկական երաժշտությունը:

«Ես հուզված եմ նրա ստեղծագործություններով, նրա կատարմամբ: Նրա երաժշտությունն ինձ շատ է ոգեշնչում: Ես գիտեի նրա ծագման մասին: Առաջին անգամ, երբ լսեցի Տիգրան Համասյանին, այդ ժամանակ նրա համերգը նվիրված էր հայկական ժողովրդական երաժշտությանը: Ինձ շատ է դուր գալիս դուդուկի զուգակցումը նրա ստեղծագործություններում: Այդ գործիքի ձայնը շատ հարուստ է, ինչպես մարդկային ձայնը»,- ռադիոն մեջբերում է Համասյանի երկրպագուներից մեկի խոսքերը:

«Ես բացահայտեցի Տիգրան Համասյանին: Նրա երաժշտությունը շատ բազմակողմանի է՝ տարբեր մոտիվներով: Ես դեռ այնքան էլ լավ ծանոթ չեմ երաժշտի հետ, սակայն նրա ստեղծագործություններում առկա են և Հայաստանը` ավանդական մոտիվներով, և ինչ-որ արմատական, ժամանակակից բան: Սակայն ամեն ինչ շատ է հավասարակշռված: Ես այսօր նրա կատարման մեջ լսեցի նաև ռոք, դասական՝ շատ պոետիկ, անգամ ռոմանտիկ»,- ասել է երաժշտասերներից Էլենա դե Անջելիսը, ով առաջին անգամ է ունկնդրել Համասյանին:

Համասյանին Ֆրանսիայում գիտեն 2003-ից: Այն ժամանակ նա 3-րդ տեղն էր զբաղեցրել Փարիզի ջազային դաշնակահարների միջազգային մրցույթում:

Այդ ժամանակից ի վեր նա Ֆրանսիայում պարբերաբար ելույթներ է ունենում: Համերգներից մեկի ժամանակ Տիգրանը հանդես է եկել ֆրանսիական ջազի լեգենդ Դանիել Յումերի հետ:

Համասյանի առաջին ալբոմը թողարկվել է ֆրանսիական Nocturne Records ձայնագրման ընկերության կողմից, իսկ «Ջանգո» հեղինակավոր մրցանակի հանձնման արարողությանը, որը կազմակերպվել էր «Շաթլ» սրահում` Ջազի ֆրանսիական ակադեմիայի կողմից, կայացել էր այն ժամանակ 19 տարեկան Համասյանի համերգը:

Երաժշտական քննադատ Իվան Ամարի խոսքով` երիտասարդ երաժիշտը գիտի՝ ինչ է ուզում, ու ջազի աշխարհ է բերում ինչ-որ նորություն:

«Իհարկե, մենք նրա ստեղծագործություններում գտնում ենք նաև Հայաստանը: Հաճելի է լսել ջազի ու ժողովրդական մոտիվների հաջող համադրություն. մենք լսում ենք ավանդական հայկական մոտիվներ: Նաև լսում ենք դաշնամուրի ու դուդուկի երկխոսություն: Ես կարծում եմ, որ այդ գործիքը լավագույնս է ներկայացնում Հայաստանը»,- ասել է նա:

Համասյանի համերգը փարիզյան «Սիտե դե լա Մյուզիք»-ում կկայանա դեկտեմբերի 1-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում