ԱՄՆ-ում սուպերմարկետի աշխատակիցները պատահմամբ սպանել են հաճախորդի, որը փորձել է մի քանի իր գողանալ մեծ զեղչերի ժամանակ,- հաղորդում է The Atlantic Wire-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Ջորջիա նահանգի Լիտոնիա քաղաքում: Տղամարդը Walmart սուպերմարկետից փորձել է գողանալ երկու DVD նվագարկիչ, բայց ելքի մոտ սրահի և անվտանգությանաշխատակիցները նրան կանցնեցրել են: Սուպերմարկետների աշխատակիցների և տղամարդու միջև բախում է տեղի ունեցել, որի ընթացքում անվտանգության աշխատակիցը հավանաբար ուժեղ սեղմել է նրա պարանոցը, ինչի հետևանքով տղամարդը խեղդամահ է եղել:
Դեռևս հայտնի չէ, թե արդյո՞ք տղամարդն ինչ-որ հիվանդություն է ունեցել, ինչը կարող էր դառնալ մահվան պատճառ:
Walmart առևտրի ցանցի ներկայացուցիչը հայտարարել է, որ ոչ մի ապրանք չարժե մարդկային կյանք, և նշել է, որ միջադեպը հետաքննվում է, իսկ սուպերմարկետի ղեկավարությունն ակտիվորեն համագործակցում է ոստիկանության հետ: Հաճախորդի մահվան մեջ մեղավոր անվտանգության աշխատակիցը հեռացվել է աշխատանքից:
Անցած հանգստյան օրերին ԱՄՆ-ի խանութների մեծ մասում մեծ զեղչեր են եղել, որոնցով սկսվել է այսպես կոչված «սև ուրբաթը»:










































