Տեղատարափ անձրևների հետևանքով Մեծ Բրիտանիայի հարավ-արևմուտքում առաջացած ջրհեղեղն ավելի քան 800 տուն է հեղեղել: Տարերային աղետի զոհն է դարձել երկու մարդ: Օդերևութաբանների կանխատեսումները սփոփիչ չեն. առաջիկա օրերին տեղումները չեն դադարի:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, անձրևները սկսվել են դեռ նոյեմեբրի 21-ին: Մի շարք շրջանների բնակավայրերում ջրի բարձրությունը հասել է 1.5 մետրի:
Հաղորդվում է, որ մի կին զոհվել է, երբ նրա վրա ծառ է ընկել, ևս մեկ մարդ զոհվել է, երբ նրա մեքենան կամրջից գետն է ընկել:
Անգլիայի և Ուելսի որոշ բնակավայրեր մեկուսացել են հեղեղված ճանապարհների պատճառով: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը բարդացող իրավիճակը «ցնցող» է անվանել և խոստացել, որ երկրի կառավարությունը կանի իրենից կախված ամեն ինչ՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:










































