Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադըյաման նահանգի Չելիքհան շրջանում շրջվել է զինվորականների փոխադրամիջոցը: Դրա հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 8 զինծառայողներ, որոնցից 4-ի վիճակը գնահատվում է ծանր:
Միջադեպը գրանցվել է Ադըյաման-Չելիքհան ճանապարհին: Որպես վթարի պատճառ է նշվում վարորդի կողմից մեքենայի ղեկավարման կորուստը: Տարվում է հետաքննություն։










































