Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը հայտարարել է, որ աշխատանքներ է տանում Միջազգային զարգացման ավստրալական գործակալության (AusAID) և Արտաքին գործերի ու առևտրի դեպարտամենտի հետ՝ ՀՀ տեղափոխված սիրիահայերին օգնության փաթեթ տրամադրելու հարցով: Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական՝ anc.org.au կայքից:
Սիրիայում ընթացող հակամարտությունը զգալի ազդեցություն է ունեցել Սիրիայի հայկական համայնքի վրա, որը հաշվվում է ավելի քան 90 հազար: Հազարավոր ընտանիքներ սահմանափակ ռեսուրսներով փախել են Հայաստանի Հանրապետություն՝ գրում է կայքը:
24.5 մլն դոլար աջակցության ընթացիկ փաթեթով Ավստրալիան դարձել է տուժածներին օգնություն տրամադրած երրորդ խոշոր միջազգային դոնորը:
Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանի խոսքով՝ սիրիական հակամարտությունը լուրջ է. «Մենք աշխատում են Ավստրալիայի կառավարության հետ՝ ապահովելու 24.5 մլն դոլարի տրամադրումը Հայաստանի բարեգործական կազմակերպություններին: Մանրամասները կհաղորդվեն մոտ ժամանակներս»:












































