Լեհաստանն ու Պորտուգալիան ֆինանսական պատճառներով չեն մասնակցի եվրոպական փոփ երաժշտության «Եվրատեսիլ-2013» մրցույթին: Այս երկրները ստիված են վարել խիստ բյուջետային խնայողության քաղաքականություն և ճիշտ են համարել խնայել զվարճությունների վրա:
Մրցույթում Պորտուգալիայի ցուցադրած լավագույն արդյունքը գրանցվել է 1996-ին` 6-րդ տեղ: Լեհաստանը երկու տարի առաջ արծաթ է շահել, փոխանցում է РБК-ն:
Ֆինանսական ճգնաժամը զգալիորեն ազդել է երկու երկրների տնտեսության վրա: Դրանից Պորտուգալիան ավելի շատ է տուժել, քան Լեհաստանը:
Rosbalt-ի հաղորդմամբ` «Եվրատեսիլ-2013»-ը կանցկացվի Շվեդիայի Մալմյո քաղաքում, հայտարարել է Շվեդիայի գլխավոր` Sveriges Television AB (SVT) հեռուստաալիքը, որը կլինի հեռարձակման պատասխանատու ներկայացուցիչը:
Մալմյոն ունի 664 000 բնակիչ: Քաղաքը 1992-ին արդեն ընդունել է «Եվրատեսիլ»-ը:
Շվեդիան «Եվրատեսիլ»-ը կազմակերպելու իրավունք ստացել է իր ներկայացուցիչ Լորինի հաղթանակի շնորհիվ, որը 2012-ին Բաքվում անցկացված մրցույթի ժամանակ Euphoria երգի համար ստացել է 372 ձայն:









































