Մեծ Բրիտանիայի իշխանությունները կիրակի օրը մեղադրանք են ներկայացրել տղամարդուն, ով անցած ուրբաթ օրը մերկ վիճակում «հեծնել» է Լոնդոնի կենտրոնում գտնվող ձիու արձանը: Ենթադրվում է, որ նա 29 տարեկան է, անունը Դան Մոտրեսկու և ուկրաինացի է:
Լոնդոնի ոստիկանությունը 3 ժամ շարունակ չէր վերացնում փողոցի այդ հատվածի օղակումը: Խուլիգանը բարձրացել էր արքայազն Գերոգիի՝ Վիկտորիա թագուհու ազգականի արձանի վրա, որը տեղադրված էր պաշտպանության նախարարության շենքի դիմաց: Նա սկսել է դեպի իրեն հրավիրել շրջապատի ուշադրությունը:
Նրան ներկայացվել է երեք մեղադրանք` հասարակական կարգը խախտելու, հասարակական վայրում զենք կրելու և ուրիշի կարողությանը վնաս հասցնելու համար:
Դեռևս անհասկանալի են մնում դրդապատճառները և նրա անձի մասին հավաստի տեղեկատվությունը:
Այսօր նա կանգնելու է դատարանի առաջ:











































