The Economist ամսագիրը հրապարակել է այն երկրների վարկանշային աղյուսակը, որտեղ 2013-ին ծնված երեխաները կապրեն առողջ, անվտանգ և բարեկեցիկ կյանքով:
Վարկանշային ցուցակը կազմելիս հաշվի են առնվել երկրներում տիրող իրավիճակը և հեռանկարները: Հաշվի է առնվել հանցագործությունների մակարդակը, իշխանությունների հանդեպ վստահությունը, դեմոգրաֆիան և մակրոտնտեսական ցուցանիշները: Կանխատեսումը արված է 2030 թ. համար, երբ 2013-ին ծնված երեխաները կլինեն չափահաս:
Համաձայն այդ վարկանշային աղյուսակի՝ Շվեյցարիայում ծնված երեխաների բախտն ամենաշատը կբերի, երկրորդ տեղում է Ավստրալիան, այնուհետև գալիս է սկանդինավյան եռյակը` Նորվեգիա, Շվեդիա, Դանիա, վեցերորդ տեղում Սինգապուրն է, յոթերորդում ` Նոր Զելանդիան և լավագույն տասնյակը եզրափակում են Նիդեռլանդները, Կանդան և Հոնկոնգը:







































