Մոնպելյեի համալսարանի գիտնականները հետազոտություն անցկացնելով, եկել են այդ եզրահանգման, որ տղամարդիկ ընտրում են արտաքինով իրենց նման կանանց։ Այս մասին գրում է Le Figaro–ն։ Հետազոտողները փորձի մասնակիցներին խնդրել են առաջարկված լուսանկարներից ընտրել իրենց համար առավել հրապուրիչ կանանց: 40 %-ն ընտրել է այն կանանց լուսանկարները, որոնք մազերի ու աչքերի գույնով կամ շրթունքների հաստությամբ և այլնով իրենց են նման:
Այնուհետև հետազոտողներն ուսումնասիրել են 115 զույգերի, որոնց հարաբերությունները բավականին երկար ժամանակահատված են ընդգրկել։ Որպես չափանիշ ընդունվել է առնվազն մեկ երեխայի առկայությունը: Արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ իրար նման դիմագծեր ունեցողներն ընտրում են մեկը մյուսին:
Գիտնականներն ընդգծում են, որ կարևոր դեր է կատարում ոչ թե կոնկրետ դիմագծերի, այլ ընդհանուր նմանությունը։










































