Մոսկվայի դեմ պատժամիջոցները չեն խանգարել, որ դեպի Ռուսաստան ԱՄՆ արտահանումը մայիսին հասնի ռեկորդային ցուցանիշի՝ գրում է The Wall Street Journal-ը: Այս մասին վկայում են ԱՄՆ առևտրի նախարարության հրապարակած տվյալները:
ԱՄՆ-ը ռուսական մի քանի ընկերությունների և առանձին անձանց դեմ պատժամիջոցների ներմուծման մասին հայտարարել էր մարտին, սակայն մայիսին դեպի Ռուսաստան ԱՄՆ արտահանման ծավալը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 1.2 մլրդ դոլարի, իսկ ամերիկյան արտադրանքի նկատմամբ պահանջարկը Ռուսաստանում ապրիլի համեմատ աճել է 21 տոկոսով՝ ասվում է հոդվածում:
ԱՄՆ արտահանումը դեպի ԵՄ աճել է մոտ 4 տոկոսով՝ շնորհիվ առաջին հերթին Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Իսպանիայի և Իռլանդիայի՝ նշվում է թերթում: Արտահանումը դեպի Չինաստան ավելացել է 2 տոկոսվ:
Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կիրառում են որպես հարձակողական զենքի նոր տեսակ: