ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը բոլոր երկրներին կոչ է արել աջակցել «Մերձավոր Արևելքն առանց միջուկային զենքի» միջազգային կոնֆերանս հրավիրելու համար: Այն նախատեսվում է անցկացնել Հելսինկիում ընթացիկ տարվա վերջում:
Շաբաթ հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ համաշխարհային կազմակերպության ղեկավարը խոստանում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի աջակցության դեպքում հասնել նրան, որ կոնֆերանսը կայանա 2013թ-ի նոյեմբերին:
Պան Գի Մունը, բացի այդ, բոլոր երկրներին կոչ է արել մերձավորարևելյան կառուցողականորեն համագործակցել ֆորումի համակարգողների հետ:










































