«Միլան»-ի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին, ով ժամանել է ակումբի մարզաբազա Ա Սերիայի 14-րդ տուրի շրջանակներում «Յուվենթուս»-ի դեմ կայանալիք հանդիպման նախօրեին, նշել է, որ ակումբը կփորձի թիմ հրավիրել կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային: Բացի այդ ակումբի նախագահը բացառել է Ալեշանդրե Պատոյի և «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Մարիո Բալոտելիի հնարավոր փոխանակությունը:
«Գվարդիոլայի ծառայություններով միաժամանակ հետաքրքրվում են մի շարք անգլիական ակումբներ, մասնավորապես «Մանչեսթեր Սիթի»-ն:
Մենք կփորձենք նրան թիմ հրավիրել, սակայն դա շատ բարդ խնդիր է: Ինչ վերաբերում է Պատոյի և Բալոտելիի հնարավոր փոխանակությանը, ապա իրադարձությունների նման զարգացումը բացառվում է»,- Բեռլուսկոնիին մեջբերում է Tmw-ն:








































