Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Գրիպն առավել վտանգավոր է մինչև 1 տարեկան երեխաների և մեծահասակների համար. համաճարակաբան

Այս սեզոնի ամենատարածված վարակը գրիպն է: Այն կարող է ուղեկցվել և՛բարձրջերմությամբ, և՛ առանց դրա: Գրիպն այս սեզոնում և ընդհանրապես առավել վտանգավոր է մեծահասակների և մինչև 1 տարեկան երեխաների համար: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց համաճարակաբան Կարինե Խենթենյանցը.

«Հատուկ նշում եմ մեծահասակների և մինչև մեկ տարեկան երեխաների համար է վտանգավոր, որովհետև հատկապես նրանց մոտ կարող են այս վարակից բարդություններ առաջանալ: Մեծահասակների մոտ ժամանակին չվերահսկելու, տաք չհագնվելու և հաբեր չխմելու հետևանքով կարող է առաջանալ հայմորիտ, մինինգիտ, ինչն այդ տարիքում վտանգավոր է: Երեխաները նույնպես շատ զգայուն են, և եթե գրիպն ուղեկցվի բարձր ջերմությամբ, ապա անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի օգնությանը, որպեսզի երեխայի վիճակն ավելի չբարդանա:

Գրիպի նախնական նշաններն են՝ կոկորդի ցավը, գլխացավը, մարմնի կոտրտվածությունը, դողը:Ինչ վերաբերում է գրիպի հետևանքով առաջացած բարդություններին, տարիքային բոլոր խմբերի համար ամենատարածվածը ականջի բորբոքումներն են, թոքաբորբը,ասթման, ինչպես նաև շաքարային դիաբետը»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կարելի է պաշտպանվել գրիպից, Կ. Խենթենյանցը նշեց, որ բացի տարրական հիգիենայի կանոններին հետևելուց` շատ կարևոր է նաև պատվաստումը. «Այսօրինակ պատվաստումն արվում է հիմնականում սեպտեմբեր ամսվա սկզբին, որովհետև գրիպի վարակը տարածվում է հիմնականում այս ամսվանից և շարունակվում մինչևմայիսամիս: Խորհուրդ է տրվում պատվաստվել հատկապես հղի կանանց, 65-ն անց մարդկանց: Խստորեն արգելվում է գրիպի պատվաստում ընդունել այն մարդկանց, ովքեր ալերգիա ունեն ձվի նկատմամբ, նախկինում ալերգիկ երևույթներ են ունեցել նմանօրինակ պատվաստումից:Մինչև 6 ամսական երեխաներին նույնպես խորհուրդ չի տրվում պատվաստել:

Համաճարակաբանը նշեց նաև, որ մարդը կարող է վարակել մյուսին անգամ այն դեպքում, երբ դեռ ինքն էլ չգիտի իր մոտ առկա վարակի մասին:

«Գրիպի առաջին մի քանի օրվա ընթացքում մարդն իրեն նորմալ է զգում՝ դա կոչվում է թաքնված շրջան: Եվ նույնիսկ այդ օրերի ընթացքում նա կարող է վարակել մեկ ուրիշին: Շատերը հավատացած են, թե գրիպով կարելի է վարակվել միայն այն դեպքում, երբ արդեն վարակված ինչ-որ մեկը քեզ մոտ նստի, հազա կամ համբուրի: Դա շատ սխալ կարծիք է: Հեշտությամբ մարդը կարող է վարակվել հիվանդ մարդու իրին ձեռքով դիպչելիս, հետո այդ ձեռքով իր աչքերը, քիթը կամ բերանը տրորելու պատճառով:

Բացի պատվաստումից` գրիպից պաշտպանվելու համար նախ անհրաժեշտ է հետևել սանիտարահիգիենիկ կանոններին`ձեռքերը հաճախակի լվանալ, ինչպես նաև հաճախ օդափոխել այն սենյակը, որտեղ գրիպով հիվանդ մարդ կա. դա նաև օգուտ է հենց իրեն՝ հիվանդին»,-եզրափակեց Կ. Խենթենյանցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում