Թայլանդի հակակառավարական խմբավորման առաջնորդ, պաշտոնաթող գեներալ Բունլետ Կոոպրասիտը Բանգկոկի կենտրոնում հավաքված ցուցարարներին կոչ է արել ցրվել` արյունահեղությունից խուսափելու համար, հաղորդում է Rosbalt-ը:
Գեներալը հայտարարել է, որ իրենց չի հաջողվել հավաքել անհրաժեշտ քանակությամբ մարդիկ ցույցը շարունակելու և խնդիրները լուծելու համար: Նրա խոսքերով` սա խմբավորման վերջին զանգվածային ելույթն էր: «Ես ինքս չեմ պատրաստվում հետագայում զբաղվել քաղաքականությամբ»,- հայտարարել է գեներալը:
Հիշեցնենք, որ Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում` Թագավորական հրապարակում, ընթանում էր ընդդիմության զանգվածային ցույց, որը վերածվել էր ցուցարարների և ոստիկանների միջև բախումների: Բախումների հետևանքով վիրավորվել է շուրջ 20 մարդ, այդ թվում՝ տասը ոստիկան: Իրավապահ մարմինները ձերբակալել են ավելի քան 130 ցուցարարի:











































