Friday, 19 06 2026
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Իտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելը
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
08:50
Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում նոր հարվածներ հասցնելու մասին
Նարեկ Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատւկ բանագնաց Յեհուդա Կապլունը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին
08:10
Շվեյցարիայում ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա

Վաճառե՞լ «Արմավիան», մասա՞մբ վաճառել, թե՞… Բաղդասարովը խոստացել է շուտով որոշել

«Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը ռուսական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում երեկ հայտարարել է, թե վաճառքի է հանել «Արմավիան»: Ավիաընկերության վաճառքի շուրջ աժիոտաժը սկսվեց այս տարվա գարնանը, երբ եղած ֆինանսական խնդիրների պատճառով «Զվարթնոց» օդանավակայանը դադարեցրեց ավիաընկերության չվերթների սպասարկումը: Մ. Բաղդասարովը նույնիսկ սպառնացել էր, եթե իր պահանջը՝ օդանավակայանի ծառայությունների համար 25% զեղչի տրամադրումը, չբավարարվի, ինքն «Արմավիան» սնանկ կհայտարարի ու կվաճառի:

Աշնան սկզբին «Զվարթնոցի» հետ պարտքային վեճը կրկին «գլուխ բարձրացրեց», և կրկին չվերթների սպասարկումը դադարեցվեց: Գրեթե նույն ժամանակաշրջանում էլ հաստատվեցին ավիաընկերության վաճառքի մասին լուրերը, ինչից հետո մամուլում տարբեր վարկածներ էին շրջանառվում, թե ով է «Արմավիայի» հավանական գնորդը. շրջանառվում էին մի շարք անուններ՝ իտալական «Վոլարե» ավիաընկերություն, «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ Էդուարդո Էռնեկյան-Ռոբերտ Քոչարյան տանդեմ, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյան և այլն: Հոկտեմբերին չվերթների սպասարկումը կրկին դադարեցվեց, այն էլ` մի քանի անգամ: Ու հիմա կրկին ավիաընկերությունը բարձրաձայնում է գնորդների «առատության» մասին:
Վաճառքի շուրջ «Արմավիայի» «լռության» վերաբերյալ մեր հրապարակումից հետո ավիաընկերությունը հայտարարեց, թե «ինտենսիվ բանակցություններ են ընթանում» և «առաջարկներ են սպասվում ևս 2-3 ընկերություններից»…

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Արմավիա» ավիաընկերությունից պարզաբանեցին, որ բանակցություններն այժմ գնում են ոչ թե հենց իտալացիների հետ, այլ առաջարկները «շատ-շատ» են տարբեր երկրներից, և այս փուլում դիտարկվում է ավիափոխադրողի համար գործընկերոջ հարցը: «Մենք հիմա քննարկում ենք բոլոր առաջարկները, դիտարկում ենք հնարավորությունները, այսինքն` առաջնահերթ շատ կարևոր է մեզ համար, որպեսզի այդ ընկերությունը լինի հուսալի գործընկեր ավիափոխադրողի համար»,- ասացին ավիաընկերությունից:

Նշենք, որ սկզբնական շրջանում խոսվում էր ամբողջ ընկերության վաճառքի մասին, իսկ այժմ սեփականատերը հայտարարում է բաժնետոմսերի մի հատվածի վաճառքի մասին: Ռուսական լրատվամիջոցին Բաղդասարովը նույնիսկ գործարքի ավարտի ժամկետ է նշել՝ 2-3 շաբաթ, և ասել է, թե վաճառքի հիմնական պատճառները տնտեսական ճգնաժամն ու ռուսական նորագույն SuperJet ինքնաթիռի շահագործման հետևանքով հասցված վնասներն են: Ավիաընկերությունը շահագործում է SuperJet-ը պարտքով, այն ազատված չէ գրավից: Երեկ, սակայն «Առաջին լրատվական»-ին ավիաընկերությունից փոխանցեցին, որ Մ. Բաղդասարովը ռուսական գործընկերներին միայն ասել է, թե «բանակցություններ են ընթանում», իսկ SuperJet-ի մասին չի խոսել:

Հիշեցնենք, որ «Արմավիան» այլ սեփական օդանավեր չունի, SuperJet-ը ձեռք է բերվել վարկով, և ընկերությունը դեռ չի մարել այն: Ավիաընկերության չվերթների իրականացման լիցենզիան ավարտվում է հաջորդ տարի փետրվարին: Նախկինում «Հայկական ավիաուղիներին» պատկանող միջազգային օդային ուղևորափոխադրության լիցենզիան «Արմավիան» ստացել է 2003 թվականին:

Ինչո՞վ է այժմ «Արմավիան» հետաքրքիր գնորդների համար: Մեր այս հարցին ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը պատասխանեց, որ տվյալ պարագայում գնորդի համար ավելի հետաքրքիր է «Արմավիայի» շուկան: «Շուկան ոչ մի կապ չունի լիցենզիայի հետ: Կարևոր չի 10 տարով է տրվում, թե անժամկետ է լիցենզիան: Ոչ մի կապ չունի, և իրենք կարող են վաճառել ընկերությունը: «Հայկական ավիաուղիների» շուկան, որը ստեղծելու համար պետությունը միլիոններով փող էր ծախսել, Միկա Բաղդասարովը ձրի է ձեռք բերել: Հիմա դա ուզում են ոչ թե վաճառել, այլ հանձնել մեկ ուրիշի, այսինքն՝ հիմնական տիրոջը»,- ասաց Շ. Պետրոսյանը: Ըստ նրա՝ այն ժամանակ «Արմավիայի» շուկան տարեկան 10 մլն դոլար էր, միջազգային շուկայական գներով հաշվարկելու դեպքում 10 տարում 10 մլն-ը պետք է 100 մլն դոլար դառնա:

Թե ինչպես կզարգանան գործընթացները և ինչ նոր հայտարարություններ կլսենք Միխայիլ Բաղդասարովից` ժամանակը ցույց կտա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում