Մելբուռնի մետրոյի մուլտ-սոցիալական գովազդը, որը կոչ է անում զգոն և զգույշ լինել, 21 միլիոն մարդ են արդեն դիտել:
Dumb ways to die («Մեռնելու ամենահիմար միջոցները») երգի տեսահոլովակը ցուցադրում է հիմարաբար կյանքից հեռանալու գրոտեսկային միջոցներ: Սակայն այս բոլոր սյուժեները վերցված են իրական կյանքից և հավակնում են Դարվինի մրցանակի, որը շնորհում են կյանքից իրենց իսկ ձեռքով հիմար և ապուշ միջոցներով հեռացած ամենախելագար մարդկանց:
Հեղինակներն ասում են, որ «մարդկանց զգալի մասը հասկանում է, որ գնացքները մեծ են և արագընթաց, և իմաստ չունի նրանց հետ մրցել: Սակայն կան մարդիկ, ովքեր դա չեն հասկանում»:







































