Կրասնոդարի «Գրավի՛ր մանկապիղծներին» խմբի մասնակիցները ստիպել են կռվել անչափահասների այլասերման մեջ մեղադրվող երկու կասկածյալի: Նրանց մասնակցությամբ տեսանյութը ակտիվիստները տեղադրել են համացանցում: Այս մասին տեղեկացնում է «Ռոսբալտը»:
Ներկայում ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում դեպքի առնչությամբ: Բացառված չէ, որ մանկապիղծների դեմ պայքարող «մարտիկներին» մեղադրեն ինքնագլուխ արարքների ու մարտեր հրահրելու մեջ:
Լրագրողների տեղեկություններով՝ երկու պատանիներին բռնել են «դեպքի վայրում»: Նրանք նամակագրության մեջ են եղել 15-ամյա մի պատանու հետ, որը նրանց ժամադրության է կանչել միևնույն ժամին: Սակայն վերջինիս սպասել են «բարոյականության մարտիկները»:
«Ուսուցողական դասից հետո», որտեղ մարտիկներն ակնհայտորեն ծաղրում են պատանիներին, նրանք տղաներին ստիպել են կռվել միմյանց հետ, հակառակ դեպքում սպառնացել են դիմել ոստիկանությանը:
Տեսանյութում պատկերված անձնագրերից մեկից տեղեկանում ենք, որ խոսքը 1994թ. ծնված ազգությամբ հայ Հովհաննիսյան Ալեքսեյի մասին է (Կրասնոդարի մարզ, քաղաք Տիմոշևսկ):








































