«Օրերս լուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել ԲՀԿ-ական պատգամավոր, առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանի որդու` Մարաշցի Արթուրի, և Երրորդ մասի հայտնի հեղինակություն Լյովիկի ընկերոջ` Աժ պատգամավոր Արտակ Սարգսյանի «ախրանայի» պետի միջև: Լյովիկը հայտնի է «ՏԷՑ-ի կռուգի» պատմությունից»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Որոշ տեղեկություններով, վեճին մասնակցել է նաև Արշալույս Փայտյանի որդին: Պատճառն «իրար դուր չգալու մոմենտն» է, որը հին պատմություն ունի: Կողմերն այժմ փորձում են ջրի երես չհանել միջադեպը, գտնել «ասող», որը կհաշտեցնի բոլորին, որպեսզի բանը չհասնի դիվանբաշուն, սակայն առայժմ բան դուրս չի գալիս»:











































