Sunday, 14 06 2026
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ

Խոսրովի արգելոցի տնօրեն պետք է նշանակել Մարիամ Սուխուդյանին. մամուլ

«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. «Խոսրովի արգելոցի տնօրենի թափուր մնացած պաշտոնին 3 հոգի է հավակնում: Թե ինչպես է նրանցից մեկը` Գաբրիել Պողոսյանը, հանձնում իր քննությունը` դրա մասին համացանցում կա տեսագրություն, և բոլորը կարող են ծանոթանալ նրա մտավոր մակարդակին և գրագիտությանը: (Ի դեպ, վատ չէր լինի, որ նախագահի թեկնածուներն էլ նման հրապարակային քննություն հանձնեին` ամեն ինչ շատ ավելի պարզ կդառնար): Երեկ իրենց ասուլիսում բնապահպանները հայտարարեցին, որ պարոն Պողոսյանը միջնակարգ կրթություն ունի և ժամանակին մեղադրվել է որսագողության մեջ: Բայց չեմ կարծում, որ մնացած թեկնածուները, եթե նույնիսկ բարձրագույն կրթության դիպլոմ ունեն, այս մի հավակնորդից որևէ բանով տարբերվում են: Եվ մրցույթն էլ ձևականություն է. իրականում ամեն ինչ կանխորոշված է, ինչպես հիմա ընդունված է ասել` «կոռուպցիոն ռիսկերով»: Իսկ եթե խուսափենք այդ այլասացությունից և արտահայտվենք ավելի պարզ, ապա կարող ենք ասել, որ Խոսրովի արգելոցի տնօրենը նշանակվելու է փողով, կաշառքով և իր հետագա գործունեության ընթացքում փող է աշխատելու` այդ անտառում կազմակերպելով օլիգարխների և բարձրաստիճան պաշտոնյաների որսը, խնջույքներն ու խրախճանքները: Այդպես կլինի ոչ միայն այս երեքի, այլև ցանկացած այլ դեպքում, եթե տվյալ պաշտոնին նշանակվի «համակարգում փորձ ունեցող» որևէ անձնավորություն: Ես կհավատամ, որ գործընթացը տեղի է ունեցել առանց կաշառքի այն դեպքում, եթե արգելոցի տնօրեն նշանակվի Մարիամ Սուխուդյանը կամ որևէ մեկը նրա խմբից: Իհարկե, դա բացառված է, բայց եթե նույնիսկ զուտ տեսականորեն ընդունենք նման հնարավորությունը, ապա պետք է արձանագրենք, նման «սուխուդյանական» մարդու նշանակելն էլ է քիչ, որովհետև մեկ տարի աշխատելուց հետո նա, շատ հնարավոր է, ոչնչով չտարբերվի Գաբրիել Պողոսյանից և մնացած «համակարգում փորձ ունեցողներից», որովհետև փորձը, ինչպես հայտնի է, ձեռք է բերվում ժամանակի հետ:

Այնուամենայնիվ, մի դրական պահ կա. գոյություն ունեն հասարակական ակտիվիստներ, որոնց, իմ կարծիքով, կարելի է վստահել: Դրանով են նրանք տարբերվում քաղաքական գործիչներից, որոնք այսօր սրա հետ են, վաղը նրա հետ, այսօր «հորդորում են» մեկին փնովել, վաղը նույն մարդուն գովաբանել և այլն: Եվ դա նորմալ է, այդպիսին է քաղաքականությունը: Բայց բացի այդ «մարտավարական» խաղերից` պետք է լինի հասարակության ապաքաղաքական դիմադրություն ցանկացած չարիքին: Չարիք է քաղաքական նպատակներով մարդկանց հետապնդելը: Զվարճանալու համար կենդանիներ սպանելը նույնպես չարիք է, արյան տեսքից խանդավառվելը պաթոլոգիա է: Փողով պաշտոնի նշանակելը` նույնպես»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում