Haaretz թերթը, հղում կատարելով Իսրայելի վարչապետի գրասենյակի իր աղբյուրներին, հաղորդում է Թուրքիայի հետ դիվանագիտական ճգնաժամը հաղթահարելու փորձերը վերսկսելու մասին:
Անցած շաբաթ Բինիամին Նեթանյահուի վստահված անձ Իոսեֆ Չիխանովերը Ժնևում հանդիպել էր թուրքական ԱԳՆ գլխավոր տնօրեն Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ:
Իսրայելցիներն ընդգծում են այն փաստի կարևորությունը, որ հանդիպումը կայացել է, չնայած որ այդ պահին դեռ շարունակվում էր Գազայի ռազմական օպերացիան:
Հանդիպման գլխավոր նպատակը եղել է «ճգնաժամից դուրս գալու բանաձև գտնելը»:











































