Հայտնի է դարձել, որ այն աշխատողները, որոնք վարդագույն վերնաշապիկ են կրում, ավելի շատ են վաստակում, քան նրանք, ովքեր նախընտրում են սպիտակ կամ կապույտ գույները: Ավելին` այդ աշխատողներն ավելի բարձր որակավորում են ունենում: Հետազոտողները նաև պարզել են, որ վարդագույն հագուստ կրող տղամարդիկ, ամենայն հավանականությամբ, իրենց կին գործընկերներից հաճոյախոսություններ կլսեն:
Բրիտանիայում անցկացվել է հարցում 1500 տղամարդու շրջանում, որի արդյունքում պարզվել է, որ վարդագույն վերնաշապիկը տարեկան 1000 ֆունտ ստեռլինգ է «վաստակում», հայտնում է raut.ru-ն:
Ամեն 4-րդ տղամարդն իրեն ավելի գրավիչ է զգում վարդագույն վերնաշապիկով, իսկ նրանք, ովքեր հաճախ են կրում մանուշակագույն վերնաշապիկ, ավելի հաճախ են ծառայողական սիրավեպ ունենում: Կապույտ վերնաշապիկ նախընտրող տղամարդիկ դատապարտելի ոչինչ չեն անում: Ուրախացնում է փաստը, որ տղամարդիկ չեն վախենում փորձարկումներ անել գույների հետ` անկախ այն կարծիքից, որ վարդագույնը բացառապես կանացի գույն է:
Պարզվել է, որ կանաչ վերնաշապիկով տղամարդիկ ամենից հաճախն են ուշանում աշխատանքից այն դեպքում, երբ սպիտակ վերնաշապիկով աշխատակիցներն ամենապունկտուալներն են: Վերջապես, մանուշակագույնը նպաստում է կարիերայում առաջխաղացմանը:






































