ՀՀ նախագահի Աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ստացված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանի կյանքի և գործունեության մասին պատմող գրքի շնորհանդեսին:
Գիրքը Լևոն Արոնյանի 30-ամյակի առիթով հեղինակել է շախմատիստի մայրը՝ Սեդա Արոնովան:






































