Նոյեմբերի 23-ին ժամը 18.20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Բանավան թաղամասի Պ. Դուրյան փողոցի թիվ 12 շենքի բակում տեղի ունեցել փլուզում. փլատակներում մնացել է քաղաքացի:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել, որ փլուզվել է ցախանոցի պատը: Փրկարարները փլատակներից դուրս են բերել վերոնշյալ շենքի 58 բնակարանի բնակիչ` 1930 թ. ծնված Մարգուշ Հայրապետյանի դիակը և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:










































