Ամերիկյան NBC հեռուստաալիքն արգելել է իր հատուկ թղթակցի մասնակցությամբ միասեռ ամուսնությունների օգտին գովազդային հոլովակներ ցուցադրել։ Այս մասին հայտնում է BuzzFeed-ը:
Նախկին նախագահ Քլինթոնի դուստրը՝ 32-ամյա Չելսին, ով NBC հեռուստաալիքում աշխատում է 2011-ի նոյեմբերից, վաղուց հանդես է գալիս միասեռ զույգերի ամուսնանալու իրավունքի պաշտպանությամբ: Նախքան 4 նահանգներում` Մենում, Մերիլենդում, Մինեսոտայում և Վաշինգտոնում միասեռ ամուսնությունների օրինականացման հարցի քննարկումը Քլինթոնը նկարահանվել է 2 գովազդային հոլովակում։ Այս մասին հայտնում է TheFour.com-ը:
Այդ տեսանյութերում Քլինթոնը հայտնում է յուրաքանչյուրի ամուսնության իրավունքի, սպասվող քվեարկության կարևորության և այն մասին, որ հաջողությունն այդ 4 նահանգներում օրինակ կդառնա մյուսների համար: Մի քանի աղբյուրներ հաստատել են այդ տեսանյութերի գոյությունը: Սակայն հրատարակության տվյալներով` NBC-ն արգելել է գովազդների ցուցադրությունը` պաշտոնական պատճառներ չնշելով:
Հիշեցնենք, որ միասեռ ամուսնությունների հարցի վերաբերյալ քվեարկությունը Մենում, Մերիլենդում, Մինեսոտայում և Վաշինգտոնում տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին՝ երկրի նախագահի ընտրությունների օրը։ Այս նահանգներում նախաձեռնությունն աջակցություն է գտել: Այսպիսով, ներկայումս միասեռ ամուսնությունները թույլատրվում են 9 նահանգներում և Կոլումբիայի շրջանում:










































