Գերմանական ընկերությունները, որոնք աշխատանք կտրամադրեն երկար ժամանակ գործազրկության մեջ գտնվող քաղաքացիներին, սուբսիդավորում կստանան պետության կողմից. կառավարությունը կվճարի աշխատակիցների աշխատավարձերի մինչև 75 %-ը։ Այս մասին հաղորդում է The Local-ը:
Նոր սխեմայի համաձայն՝ Գերմանիայում աշխատանք կստանա մոտ 200 հազար մարդ:
Գերմանիայի աշխատանքի նախարար Գյունտեր Բաասկեն իր հերթին նշել է, որ գաղափարը կայանում է սուբսիդավորման տարբեր ծրագրերի միավորման մեջ նրանց համար, ովքեր երկար ժամանակ եղել են գործազուրկ:
«Մենք ցանկանում ենք ֆինանսավորել աշխատանքը, այլ ոչ թե գործազրկությունը»,- ընդգծել է նախարարը:
Անհրաժեշտության դեպքում սուբսիդավորումը կտևի մինչև հինգ տարի: Աշխատողներն աշխատավարձ կստանան արհմիությունների տարիֆներին համապատասխան: Բաասկեի խոսքերով՝ ոչ մեկի չեն ստիպելու գնալ աշխատանքի, դա պետք է լինի կամավոր հիմունքներով։
Նախարարը նաև խոստովանել է, որ պետք է «խուսափել թակարդից», քանի որ ընկերությունները կարող են աշխատանքից հեռացնել իրենց աշխատակիցներին՝ նրանց փոխարեն պետության կողմից սուբսիդավորվող մարդկանց ընդունելու համար:










































