Ըստ հարցումների` Ադելը համարվել է «ամենաքնաբեր» երգերի հեղինակը: Հարցումներն անցկացրել է Travelodge հյուրանոցների ցանցը:
Հարցումներն անցկացվել են 2000 մեծահասակ բրիտանացիների շրջանում, որի արդյունքները հրապարակվել են Travelodge ցանցի պաշտոնական կայքում:
Երկրորդ տեղը գրավել է Coldplay-ը: Քրիս Մարտինի ղեկավարած խումբը երկու անգամ` 2008 և 2010թթ., հայտնվել է նմանատիպ աղյուսակների առաջին հորիզոնականում:
Երրորդ հորիզոնականում Snow Patrol-ն է, որին հաջորդում է Բարրի Ուայթը: Պատվավոր հնգյակը եզրափակում է One Direction խումբը: Նրանց հաջորդում են Մայքլ Բաբլը, Քլիֆ Ռիչարդը, Ֆրենկ Սինատրան, Take That-ն ու Guns N’ Roses-ը:
Բրիտանացիները քնից առաջ սիրում են լսել նաև Մոցարտ, Բեթհովեն ու Բախ:











































