ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի (UNAIDS) ներկայացուցիչ Նաիրա Սարգսյանին։
ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նա նախարարին ներկայացրել է ծրագրի շրջանակներում ՁԻԱՀ-ի դեմ պայ¬քա¬րի ուղղությամբ 2004 թվականից իրականացվող աշխատանքները։
Ծրագիրն աջակցել է Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի 2007-2011թթ. և 2012-2016թթ. ազգային ռազ¬մա¬վարական պլանի մշակմանը, որի հիման վրա կազմվել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրերը։ Հանդիպման ընթացքում խոսվեց նաև մարդու իմունային անբավարարության վի¬րու¬սից առաջա¬ցած հիվանդության կանխարգելման օրենսդրական դաշտի լրամշակման և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ ներդրված համատեղ աշխատանքների մասին:
Միացյալ ծրագիրը 2008 և 2011 թվականներին աջակցել է բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի գնահատմանը, իսկ 2012-ին` միգրանտների շրջանում ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտությունը քարոզող տեսահոլովակի մշակմանը:
Դերենիկ Դումանյանը նշել է, որ խնդիրն ուշադրության կենտրոնում է և ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիան վերջերս քննարկել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ծրագիրը, որն արդեն ներկայացվել է ՀՀ կառավարության հաստատմանը։ Այնուհետև քննարկվել են առաջիկա համատեղ ծրագրերը։










































