Չինաստանում մեկնարկել է Չինաստանի Կոմկուսի 18-րդ համագումարի որոշումները քարոզող լայնածավալ արշավ,- հաղորդում է ITAR-TASS-ը:
Այն ընդգկում է 82 միլիոն կուսակցական, ինչպես նաև Չինաստանի երիտասարդության կոմունիստական միության, Արհմիությունների համաչինական դաշնության, Կանանց համաչինական դաշնության և այլ զանվածային կազմակերպությունների անդամների և անկուսակցականների:
Չինաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի նորընտիր գլխավոր քարտուղար Սի Ձինպինը, որը գլխավորում է ազգային առաջնորդների «հինգերորդ սերունդը», կոչ է արել ուսումնասիրել և կյանքի կոչել համագումարի հոգին:










































