Վերջերս Բելառուսի Օլիմպիական կոմիտեի նախագահը պաշտոնանկ եղավ Օլիմպիական խաղերում Բելառուսի հավաքականի տապալման պատճառով:
Հայաստանում, ինչպես նախկինում, շատ անգամ է խոսվել, թե ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն առանձնակի դժգոհություն էր հայտնել մեր հավաքականի խաղի վերաբերյալ:
«Առաջին լրատվական»-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ նա պայքարի Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի պաշտոնանկության համար, հանրապետական պատգամավորն ասաց.
«Մեր հավաքականի խաղից դժգոհել եմ ոչ միայն ես, այլև շատ երկրպագուներ: Բայց դժգոհել ենք ոչ թե կոնկրետ ինչ-որ պաշտոնյայից, այլ ընդհանրապես մեր հավաքականի ելույթից: Ես ուրիշ ոչ մի խնդիր երբեք չեմ դրել: Ես ոչ ոքի հրաժարականի համար չեմ պայքարելու և չեմ պահանջելու նման բան»:










































