Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի 6 զինծառայողներ թալիբների իրականացրած ահաբեկչության հետևանքով վնասվածք են ստացել: Դեպքը տեղի է ունեցել Վարդակ մարզում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով զորակազմի մամլո ծառայությանը: Վնասվածքները ծանր չեն:
Ականապատված մեքենան պայթել է տեղի ժամանակով ժամը 8:30-ին (Երևանի ժամանակով` ժ. 08:00-ին)՝ Մայդան-Շահր քաղաքի կենտրոնական հրապարակում, որտեղ տեղակայված են նահանգապետի նստավայրը, աֆղանական անվտանգության ուժերի և ՆԱՏՕ-ի համակարգման կենտրոնը, ինչպես նաև կենտրոնական քաղաքային մզկիթը: Ոստիկանության տվյալներով ՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 2, վիրավորվել շուրջ 60 աֆղան, այդ թվում նաև` ոստիկաններ:
Թալիբների մամլո քարտուղար Կարի Յուսուֆ Ահմադին հայտարարել է, որ ահաբեկչությունը պատասխանն է Քաբուլում շարժման 4 գրոհայինների մահապատժի. դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել պայթյունների և աֆղանական անվտանգության ուժերի և օտարերկրյա զինվորականների վրա հարձակումներ իրականացնելու մեջ:








































