Friday, 19 06 2026
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս

Գուգարաց թեմում այս տարի վերաօծվել է թվով չորրորդ եկեղեցին

Գուգարաց թեմում անցնող 15 տարիների ընթացքում` 1996-2012թթ., նոր կառուցվել, վերանորոգվել և վերակառուցվել են թվով 34 եկեղեցիներ, որոնցից 9-ը նորակառույց են, իսկ 25-ը` վերանորոգված և վերակառուցված: Ներկայումս թեմում կանոնավոր ծառայություն է մատուցվում գործող 39 եկեղեցիներում: Սույն տարում Լոռու մարզում վերաօծված 3 եկեղեցիներին` Մեծ Պառնի, Չկալով և Ձորագյուղ համայնքների եկեղեցիներին, հաջորդեց Վանաձորի Խնձորուտ թաղամասի Սուրբ Վարդան Զորավար եկեղեցու վերաօծումը:

Վանաձորի Սուրբ Վարդան Զորավար եկեղեցին գտնվում է քաղաքի Խնձորուտ թաղամասում՝ Տանձուտ գետի աջ ափին, գերեզմանոցի հարավային մասում: Սրբավայրը կառուցվել է 7-9-րդ դարերում, իսկ Խորհրդային շրջանում ծառայել է որպես պահեստ: 1857թ. եկեղեցին վերակառուցվել է, սակայն 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքով այն կրկին դարձել էր վթարային: Տևական ժամանակ եկեղեցին մնացել էր խոնարհված ու լքված:

Եկեղեցին անդառնալի կորուստից փրկելու, այն սկզբնական նպատակին ծառայեցնելու և սրբազան արարողություններ կատարելու նպատակով Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չույջյանի օրհնությամբ և հիմնադիր բարերարներ Մարտուն և Արեն Աղաբաբյանների նախաձեռնությամբ ու բարեպաշտ հավատացյալների աջակցությամբ 2012թ. եկեղեցին վերանորոգվեց: Սույն թվականի հուլիսի 7-ին ձեռամբ թեմակալ առաջնորդի օծվեց և նորակառույց Զանգակատան տանիքին տեղադրվեց եկեղեցու բարձրադիր խաչը: Տարածքը բարեկարգվեց, գոյություն ունեցող պատմական խաչքարերը առանձնահատուկ բծախնդրությամբ տեղադրվեցին եկեղեցու շրջակայքում և եկեղեցին ուխտավայրին վայել տեսք ստացավ:

Նոյեմբերի 22-ին թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ և թեմի հոգևոր դասի մասնակցությամբ օծվեց Սուրբ Սեղանը, Խորանը և Մկրտության Սուրբ Ավազանը: Արարողության ավարտին նորաօծ եկեղեցում պատարագ մատուցեց Տեր Ներսես քահանա Ղալայանը` մասնակցությամբ հոգևոր հովիվներ Տ. Օհան, Տ. Վահան և Տ. Սողոմոն քահանա հայրերի: Արարողությանը ներկա էին մարզային, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:

Արարողության ավարտին Սրբազան Հայրը օրհնեց եկեղեցու վերակառուցման նախաձեռնողներ` Մարտուն և Արեն Աղաբաբյաններին ու բարեպաշտ հավատացյալներին` շնորհավորելով աղոթավայրի վերաօծման առթիվ, և առ ի երախտագիտություն` Օրհնության գիր հանձնեց բարերարներին նվիրելով` հայկական մանրանկարչություն:

Սրբազան Հայրը շնորհակալական խոսք ասաց եկեղեցու շինարարական աշխատանքներին իրենց նյութական ու բարոյական աջակցությունը ցուցաբերած բոլոր ազնիվ հայրենակիցներին, այդ թվում նաև եկեղեցուն սրբապատկերներ նվիրաբերած անձանց` Արթուր Նալբանդյանին, Սամվել Դարբինյանին, Ռոբերտ Ավալյանին, Արեն Աղաբաբայանին, Արմեն Վարդումյանին, Արմեն Պետունցին, Արամ Հախինյանին, Վահե Դոխոյանին, Արթուր Ղալայանին, Արմեն Վարդումյանին և ռուսաստանաբնակ Խաչատուր Սարգսյանին և նրանց ընտանիքներին:

Հավարտ սրբազան պատարագին մասնակիցներին բարերարների կողմից մատուցվել է երախտիքի ու գոհության մատաղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում