Saturday, 20 06 2026
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները

Ղարաբաղի բնակչությունը չպետք է լինի շրջափակման մեջ. Ա. Զաքարյան

Ղարաբաղի բնակչությունը չպետք է լինի շրջափակման մեջ և չօգտվի հաղորդակցման հնարավորություններից. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ խոսելով արտաքին քաղաքական զարգացումների շուրջ:

Մասնավորապես, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թվիթերյան այն գրառմանը, թե Հայաստանն անարժեք երկիր է՝ ասաց, որ ժամանակակից աշխարհի հիմնական տեղեկատվական աղբյուրներն են հանդիսանում սոցիալական ցանցերը: Բանախոսի համոզմամբ՝ Ադրբեջանի հակահայկական քարոզչությունն ակտիվ է տարբեր ցանցերում:

«Տարօրինակ բան փնտրել պետք չէ: Արմենոֆոբիան Ադրբեջանում երկար տարիների պատմություն ունի: Այն Սովետական միության տարիներին ևս նկատելի է եղել: Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում լինել չի կարող: Ադրբեջանը ջուր է լցնում հայկական ջրաղացին՝ աշխարհում խորացնելով այն դիրքորոշումը, որ Ադրբեջանը չունի արժեքային այնպիսի համակարգ, որը համահունչ լինի ԵՄ արժեքներին և խաղաղ գոյակցության հաստատված նորմերին»,- ասաց Արտակ Զաքարյանը՝ կարծիք հայտնելով, որ ԱՄՆ տարբեր շրջանակների, ԶԼՄ-ների արձագանքը լինելու է, որ ԼՂՀ բնակչությունը Ադրբեջանում վտանգված է լինելու:

Զուգահեռաբար ՀՀԿ-ական պատգամավորը խոսեց նաև Թուրքիայի խորհրդարանի խոսնակի անդրադարձից, թե Հայաստանն օկուպանտ երկիր է: Նա նշեց, որ թուրքական տեսակետները որոշ առումով կարծես լրացումն են ադրբեջանական քարոզչության: Քաղաքական գործչի համոզմամբ՝ Թուրքիան, գիտակցելով ՀՀ հաջող դերակատարությունը տարածաշրջանում, չի հանդուրժում այդ հանգամանքը:

«Թուրքիային այսօր այլ քայլ չի մնում, քան շարունակել ադրբեջանական քարոզչությունը: Սա չի կարող կառուցողական հարաբերություններ ստեղծել առանց այն էլ լարված տարածաշրջանում, սակայն ՀՀ-ին դուրս բերել հավասարակշռված քաղաքականությունից չի հաջողվելու, որովհետև ՀՀ-ն կարողանում է իր արտաքին քաղաքական վերկտորներում իր քաղաքականությունը պահելով՝ հավասարակշռել տարածաշրջանային ամենատարբեր շահերը»,- մեկնաբանեց բանախոսը:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցին Ստեփանակերտ՝ նա ասաց, որ բանակցային ողջ գործընթացի ընթացքում Ստեփանակերտի և Երևանի բոլոր առաջարկները եղել են հիմնավորումն այն տեսակետի, որ հայկական կողմը խաղաղ կարգավորման գործընթացի կողմնակիցն է: Արտակ Զաքարյանի կարծիքով՝ առաջիկայում էլ ավելի են ուժեղանալու ճնշումներն Ադրբեջանի վրա: Ուժի ցանկացած դրսևորում խիստ հակազդեցության է արժանանալու միջազգային հանրության կողմից:

«Թեև Ադրբեջանը շարունակում է ամենատարբեր հարթակներում նավթադոլարներով հասնել Հայաստանին դատապարտող ամենատարբեր հայտարարությունների, բայց փորձը ցույց է տալիս, որ գնալով ընդլայնվում են իրազեկված շրջանակները և շատ խորհրդարանականներ խուսափում են ադրբեջանական հակաքարոզչության ծուղակն ընկնելուց»,- նշեց պատգամավորը:

Նա այն կարծիքին է, որ Ստեփանակերտում օդանավակայանի բացումն էլ ավելի կմոտեցնի խաղաղության հաստատման հնարավորությունները, քանի որ, նրա դիտարկմամբ, ազատ տեղաշարժման իրավունք ունեն աշխարհի բոլոր երկրները. դա միջազգային սկզբունք է: «Ղարաբաղի բնակչությունը չպետք է լինի շրջափակման մեջ և չօգտվի հաղորդակցման հնարավորություններից: Ես վստահ եմ, որ ադրբեջանական հոխորտանքները չեն իրագործվի, որովհետև վնասել օբյեկտները՝ նշանակում է պատերազմ սկսել: Մերժելով լինել օդանավակայանի ուղևորներ՝ համանախագահները չեն ցանկացել, որ բանակցային գործընթացը մտնի փակուղի»,- եզրափակեց իր խոսքը Արտակ Զաքարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում