Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը շնորհավորել է Գազայի հատվածի բնակչությանը՝ Իսրայելի նկատմամբ «հաղթանակ տանելու» կապակցությամբ.
«Իսրայելի նկատմամբ Գազայի հատվածի բնակչության տարած հաղթանակը հանդիսանում է իսրայելական ագրեսիայի դեմ Պաղեստինի ժողովրդի ցուցաբերած ամրակուռության արդյունք: Տարածաշրջանում ավարտվել է Իսրայելի ամբարտավան գերակայության ժամանակաշրջանը
Դժբախտաբար, միջազգային կազմակերպություններն ու կառույցները լռում են Իսրայելի հանցագործությունների կապակցությամբ և աջակցում ու խրախուսում են ագրեսոր երկրին: Պաղեստինի ժողովրդի հաջորդ քայլը պետք է լինի նրա կամարտահայտությունը, Գազայի հատվածի շրջափակման վերացումը և արտաքին աշխարհի հետ նրա կապերի խոչընդոտների վերացումը:
Մենք ակնկալում ենք, որ իսլամական երկրները, պահպանելով զգոնություն և ամրապնդելով իսլամական աշխարհի միասնությունը, Իսրայել պետությունը կճանաչեն որպես տարածաշրջանի ապակայունացման ու դավերի հիմնական նախաձեռնող»:








































