205 ուղղություններով չվերթներ իրականացնող TURKISH AIRLINES-ը գրավել է առաջին հորիզոնականը գործունեության մասշտաբների համար:
Բացի մյուս գծերից՝ ընկերության դեկլարացիան վստահորեն վկայում է ապագայի մասին՝ բացելով ևս 30 նոր ուղղություններ: Turkish Airlines նաև չի թաքցնում, որ մտադիր է ավելի ամրապնդել իր եվրոպական դիրքերը՝ մինչև 2023թ-ը թռիչքներ կազմակերպելով Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Արևելք, Աֆրիկա և Ամերիկա:
Մինչ ցանցի ընդլայնումը ընկերությունը զբաղեցրել է 7-րդ տեղը այնպիսի ավիափոխադրողների կողքին, ինչպիսին են՝ United Airlines-ը, Delta Air Lines-ը, American Airlines-ը, Air France – KLM միավորումը, Lufthansa-ը և US Airways-ը՝ հաղորդում է Air Journal-ը:











































