Ամերիկացի և չինաստանցի գիտնականների խմբին համակարգչային մոդելավորման միջոցով հաջողվել է գտնել հարցի պատասխանը, թե ինչից է կազմված Երկրի միուջկը, փոխանցում է rosbalt.ru-ն:
Մոդելավորումը ցույց է տվել, որ Երկրի միջուկը գերազանցապես ածխածին է պարունակում` 0,1-0,8%:
«Մեզ հայտնի էր միջուկի խտությունը, նաև այն, որ մետաղական երկաթի և նիկելի հետ դա կապ չուներ,- հայտնել է հետազոտության հեղինակներից մեկը` Կվին-Ջան Յունը,- դա պետք է որ ինչ-որ ավելի թեթև բան լիներ»:
Ածխածինը ամենաթեթև քիմիական տարրերից է: Ցուցակում ներառված էին նաև մի քան այլ տարրեր` ֆոսֆոր, սիլիցիում, թթվածին, մագնեզիում, ջրածին և ազոտ:
«Հետազոտության ընթացքում Երկրի միջուկի մոտավոր կառուցվածքը մոդելավորելու համար օգտագործել ենք մոտ 260 ատոմ,- ասել է հետազոտողներից մեկը,- մենք դրանց համար որոշել ենք քվանտային մեխանիկայի հիմնական հատկությունները, մեզ օգնել են համակարգչային տեխնոլոգիաները»:










































