ՄԱԿ-ի տվյալներով՝ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի 49 մլն բնակիչներ վերջին երկու տարիների ընթացքում տառապել են թերսնումից:
Ինչպես նշում է ՄԱԿ-ի Մթերային և գյուղատնտեսական կազմակերպությունը, 2004-ից նկատվում է տարածաշրջանում սոված մնացողների թվի նվազում, սակայն վերջին տարիների ցուցանիշները խոսում են այն մասին, որ այս երևույթը դանդաղում է:
Զեկույցում ընդգծվում է, որ պատճառը եկամուտների անհավասարաչափ բաշխումն ու մթերքների աճող գներն են: Հայիթին, Գվատեմալան, Պարագվայը, Բոլիվիան և Նիկարագուան այն երկրների թվում են, որտեղ սովի հարցը հատկապես սուր է:








































