Օրեր առաջ 32-ամյա Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ ջանք չի խնայելու ապագայում մեկ կամ երկու երեխա ունենալու համար:
Մինչև վերջին ժամանակներս նա պնդում էր, որ օգտվելու է փոխնակ մոր ծառայություններից, քանի որ չի ցանկանում փչացնել իր գեղեցիկ կազմվածքը, իսկ այժմ Քիմը խոստովանել է, որ իրեն չի հուզում կազմվածքը: Այս ամենի «մեղավորն», ամենայն հավանականությամբ, Քիմի ընկերն է՝ ռեփեր Քենի Ուեսթը:
Նշենք, որ Քիմ Քարդաշյանի քույրը` 33-ամյա Քորթնի Քարդաշյանն արդեն երկու երեխաների մայր է: Նրա երկրորդ դուստրը` Պենելոպեն, ծնվել է 2012 թ. մայիսին: Քորթնին 2007–ից ապրում է մոդել Սքոթ Դիսիկի հետ:










































