Friday, 26 04 2024
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը

Երբ եվրոպացու շորեր ես հագնում, եվրոպացի չես դառնում․ սոցիոլոգը՝ վարչապետի PR քայլերի մասին

Վարչապետ նշանակվելուց հետո Հովիկ Աբրահամյանը փորձում է հասարակության խնդիրներով հետաքրքրվող պաշտոնյայի տպավորություն թողնել․ նա հանդիպումներ է ունենում խաբված բնակիչների, քաղաքացիական ակտիվիստների և, ի տարբերություն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, պարտաճանաչ և ժպիտը դեմքին պատասխանում է իրեն հարց ուղղող լրագրողներին:

Սոցիոլոգների կարծիքով՝ վարչապետի այսօրինակ պահվածքը նորմալ և հատուկ է բոլոր ժողովրդավար երկրներին, և հարցն այստեղ այն է, թե այն որքան շարունակական և անկեղծ կլինի:

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ սա նորմալ կառավարություն-ժողովուրդ հարաբերություններ են, որոնք որ պետք է տեղի ունենան․ «Նորմալ է, որ ոչ թե 4 տարին մեկ 10․000 դրամ բաժանեն, այլ էլեկտորատի հետ հարաբերություններ ունենան, ամբողջ հարցն այն է, թե որքանով կհաջողվի, որովհետև հանդիպումից զատ պետք է նաև գործողություններ լինեն»:

Կարեն Սարգսյանի խոսքերով՝ սրանք հատուկ տեխնոլոգիաներ են, բայց այնպես չէ, որ դրանք նոր են սկսել կիրառվել․ «Դրանք վաղուց են կիրառվել՝ սկսած 1998-99 թվականներից մինչև 2008 թվականը շատ տարածված էր: Ընդ որում՝ նախկինում դա ընտրություններից մեկ-երկու տարի առաջ էր լինում․ մարդը նոր է նշանակվել, բնական է՝ պետք է այսպես վարվի, բայց կրկնում եմ՝ միայն հանդիպումներով չէ:

Հարցին, թե հնարավո՞ր է հասարակություն-իշխանություն անվստահության մթնոլորտում այդ քայլերը հասարակության մեջ դրական վերաբերմունք առաջացնեն, Կարեն Սարգսյանն ասաց․ «Ոչ մի դեպքում, շատ փոքր զանգված կա, որ վստահում է հասարակությանն ու իշխանությանը: Սա պարզապես ցույց է տալիս, որ նրանք ինչ-որ չափով տեղեկանում են հասարակական կարծիքին: Ակնահայտ է, որ հանդիպումները տեղի են ունենում ոչ շատ սուր հակադրված զանգվածների հետ: Սա ընդամենը արտաքին տեսքն է, և այն որքան էլ փոխես, մարդը չի փոխվի: Օրինակ՝ եթե մարդուն եվրոպացու շորեր հագցնես, չի նշանակում, որ նա կդառնա եվրոպացի։ Վերցնենք Էրդողանին՝ նա եվրոպացու շորեր է հագնում, բայց հեռու է այդպիսին լինելուց»:

Միևնույն ժամանակ սոցիոլոգն ընդգծեց, որ եթե կառավարությունը սա շարունակի և փորձի գոնե 30-40 տոկոս խնդիրները լուծել՝ կհաջողվի օգտագործել այդ տեխնոլոգիաները, բայց արդեն տեսնում ենք, որ դա չի անում․ «Երեք տարով հետաձգելը կուտակային կենսաթոշակային օրենքի լուծում չէ, թողեց մյուս կառավարությանը: Բայց այսպես կոնֆլիկտն ավելի է խորացնում, նորից նույն զանգվածների դժգոհությանը կարժանացնի, մենք կոնֆլիկտը լուծելու փոխարեն այն սառեցնում և հետ ենք գցում»,- ասաց Սարգսյանը:

Սոցիոլոգի դիտարկմամբ՝ հասարակության անվստահությունը իշխանությունների նկատմամբ շատ եզրեր ունի և մեկ եզրը տաշելով կամ փափկեցնելով՝ խնդիր չի լուծվում․ «Հիմա լավ մասնագետների արտահոսք է սկսում, մենք շատ ոլորտներում Ղազախստանից ու Բելառուսից առաջ ենք, բայց նրանց հետ մի միության մեջ մտնելով հետ կգնանք»:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում սոցիոլոգ Լիլիթ Կարապետյանը կարծիք հայտնեց, որ եթե վարչապետի այսօրինակ քայլերը շարունակական չլինեն, ապա մոտ ապագայում դրանք հակառակ արդյունք կտան․ «Մենք տեսանք, որ հիմա էլ առանձնակի ոգևորություն չկա այս ամենից, ավելին՝ եթե «Դեմ եմ» նախաձեռնության անդամները սկզբում հանդիպում, խոսում ու պահանջներ էին ներկայացնում, կարճ ժամանակ անց տեսան, որ դրանք պարզապես խոստումներ են և ինչ որ տեղ նաև նրանց դժգոհությունը խոսքերով մեղմելու միջոց: Հետևաբար, եթե գործնական քայլերով վարչապետը ոչինչ չապացուցի, ապա հասարակության մոտ ավելի կամրանա իշխանությունների հանդեպ անվստահությունն ու դժգոհությունը»:

Ընդհանուր առմամբ՝ սոցիոլոգը կարծում է, որ հասարակությունը շատ անգամ է խոստումներ և նման քայլեր տեսել, սակայն ժամանակի ընթացքում դրանք հենց այդպես խոստումներ էլ մնացել են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում