Բրյուսելում ԵՄ բյուջեի քննարկումներից մի քանի ժամ առաջ կայացել է ԵՄ նախագահ Հերման Վան Ռոմպեյի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հանդիպումը, որը, սակայն, չի կարողացել հիմք ստեղծել համագումարի հաջող ընթացքի համար:
«Քեմերոնը դժգոհ է հանդիպումից, վարչապետը համարում է, որ ներկա տնտեսական դժվարությունների պայմաններում ԵՄ նախագահը բավարար ջանքեր չի գործադրում տնտեսական միջոցների խնայողության համար»,- նշել է Itar-Tass-ի աղբյուրը:
Ըստ տարածված տեղեկության՝ Վան Ռոմպեյը գագաթնաժողովի մասնակիցների քննարկմանն է ներկայացնելու կոմպրոմիսային առաջարկ, որը նախատեսում է ԵՄ բյուջեի յոթ տարվա ընթացքում 80 մլրդ դոլարի կրճատում: Այս պարագայում բյուջեն կազմելու է 940 մլրդ եվրո:











































