Եվրամիության առաջնորդները հանդիպում են անցկացնում Բրյուսելում՝ ԵՄ 2014-2020 թթ. բյուջեի մեծ տարաձայնություններ առաջացրած հարցը քննարկելու համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Եվրահանձնաժողովն առաջարկում է բյուջեն մեծացնել 5 %-ով, սակայն ԵՄ նախագահ Հերման Վան Ռոմպեյի կողմից ներկայացված առաջարկը ենթադրում է նախատեսվող ծախսերի կրճատում:
Մեծ Բրիտանիան, Շվեդիան և Նիդեռլանդներն ամենակոշտ դիրքորոշումն ունեն այս հարցում և համարում են, որ բյուջեի մեծացումը բյուջետային կոշտ տնտեսման ժամանակաշրջանում անընդունելի է:
ԵՄ այլ երկրներ կարծում են, որ ԵՄ գործառույթներն ընդլայնվում են, և անհրաժեշտ է դրան համապատասխան բյուջեն:







































