Ռուսական «Զենիթ» ֆուտբոլային ակումբը պատրաստվում է պաշտոնական բողոք ներկայացնել ֆուտբոլի ֆեդերացիա՝ ընդդեմ Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Դինամո» – «Զենիթ» հանդիպման վերաբերյալ կայացված որոշման: Հիշեցնենք, որ պետերբուրգյան թիմի հաշվին տեխնիկական պարտություն էր գրանցվել 0:3 հաշվով:
Բացի այդ՝ «Զենիթ»-ը պարտավորվում է երկու տնային խաղ անցկացնել առանց հանդիսականների և վճարել 1 միլիոն 130 հազար ռուբլի տուգանք:
««Զենիթ» ֆուտբոլային ակումբն անարդար է համարում կայացված որոշումը ու դիմելու է վճռաբեկ հանձնաժողով՝ որոշումը փոխելու համար»,- ասված է «Զենիթ»-ի պաշտոնական հայտարարության մեջ:







































